Reuters-ը, վկայակոչելով Ipsos-ի հարցման արդյունքները, հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, հարցումների համաձայն, առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։
Հարիսը ստացել է ձայների 42%-ը, Թրամփը՝ 37%-ը։
Դեմոկրատների թեկնածուն հանրապետականից առաջ է անցել Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում։