«Վեստ Արմենիայի» կազմն է համալրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ձախ եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 21-ամյա խաղացողը հունական ՊԱՕԿ-ի սան է, հանդես է եկել հոլանդական «Գոու Ըհեդ Իգլս» և խորվաթական «Յարուն» ակումբներում:
Ավենտիսյանը ներկայացրել է Հայաստանի Մ-16 և Մ-21, Հունաստանի Մ-16 և Մ-17 հավաքականները: