74 տարեկան հասակում մահացել է ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը։ Այս մասին հայտնել է Կարեն Քոչարյանը։
«Ցավալի լուր: 74 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր լավ բարեկամ, վիրտուոզ-ակորդեոնահար Աշոտ Ղևոնդյանը, ով նաև տաղանդավոր և սիրված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ավագ եղբայրն էր:
Այժմ նրանք կրկին միասին են:
Աստված հոգիդ լուսավորի, Աշոտ ջան»,- գրել է նա։