Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է նախադպրոցական ուսհաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

30 Ապրիլ, 2024 15:48
Հաստատվել է նախադպրոցական ուսհաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) մայիսի 21-ին, 22-ին, 23-ին և 29-ին:

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին