Կարևոր իրադարձություններ

Վահագն Դավթյանը օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

19 Ապրիլ, 2024 20:46
Վահագն Դավթյանը օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
 
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությանը դարձել է չեմպիոն և նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր:
 
Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը: 

Արթուր Դավթյանն առաջին տեղով էր դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր:

Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին