Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում։ Մասնավորապես, Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ: Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում: