Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2024 14:17
ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան (լուսանկարներ)

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:

Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին