Կարևոր իրադարձություններ

Թո՛ղ Քրիստոսի հարության ավետիսը նոր լույսով ու հույսով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը. Գագիկ Ծառուկյան

30 Մարտ, 2024 18:15
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Թո՛ղ Քրիստոսի հարության ավետիսը նոր լույսով ու հույսով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր հավատացյալ քույրերին ու եղբայրներին։ Սուրբ Զատիկը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակի խորհուրդն ունի և ես լիահույս եմ, որ այն կուղեկցի աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկիր, հավատն առ Աստված ու կրոն առանձնահատուկ կարևորություն ունի մեր կյանքում։ Դժվարին այս օրերին մենք հաճախ ենք մեր հայացքն ուղղում Բարձրյալին ու աղոթում մեր երկրի խաղաղության ու մեր հայրենիքի անվտանգության համար։

Թո՛ղ Քրիստոսի հարության ավետիսը նոր լույսով ու հույսով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

 

Լրահոս

Դիտել ավելին