Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլը (տեսանյութ)

15 Փետրվար, 2024 20:56
Մեկնարկել է ապագա պարեկների մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման փուլը (տեսանյութ)

Օգոստոսի 28-ից հայտարարվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2023-2024 թթ. ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելություն-մրցույթ։

Շարունակվում են ծառայության համալրման աշխատանքները, որի շրջանակում 368 մրցույթային տեղերի 195-ը նախատեսվել է մայրաքաղաքի, իսկ մնացածը մարզերի համար։ Կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով՝ մրցույթային տեղերի գերակշիռ մասը հատկացվել է կին դիմորդներին։
Այս պահին ՆԳ նախարարության կրթահամալիրում ընթանում է ընդունելություն-մրցույթի ստուգումների առաջին փուլը, որի ընթացքում համակարգչային թեստավորման միջոցով դիտարկվում են դիմորդների ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը։

Այս փուլում մասնակիցների շարքում մեծամասամբ քաղաքացիական անձինք են։ Ստուգման փուլին են ներկայացել նաև գործող ոստիկաններ, որոնք ցանկություն ունեն մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պարեկային ծառայությունում։

Դիմորդները մինչ կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության անցնելը պետք է հաղթահարեն նաև հարցազրույցի փուլը, որի ընթացքում հարցաշարի միջոցով հոգեբանական նկարագրի և անձնական որակների ստուգումից բացի նաև դիտարկվում են բարեվարքության, ինքնատիրապետման և հաղորդակցության հմտությունները:
Ստուգման փուլերի ավարտից հետո ապրիլի 15-ից ՆԳՆ կրթահամալիրում կսկսվի ուսումնական գործընթացը:

Ապագա պարեկների մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, այնպես էլ հանցագործություների ու իրավախախտումների հայտնաբերման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։

 

Լրահոս

Դիտել ավելին