Կարևոր իրադարձություններ

3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին. Լիլիթ Շաբոյան

31 Հունվար, 2024 19:40
Հեղինակ՝ Լիլիթ Շաբոյան
3 նոր լրատվական միֆ ԲԴԽ նախագահի մասին. Լիլիթ Շաբոյան

ԲԴԽ մամուլիի խոսնակ Լիլիթ Շաբոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մամուլում վերջին օրերին հերթական ստերի չափաբաժինն է տարածվում` կապված Սահմանադրական դատարանի թեկնածու ընտրելու հետ: Քանի որ թեկնածուին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, մամուլի մեր որոշ գործընկերներ այդ ողջ գործընթացը դարձյալ սկսել են կապել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Պարոն Անդրեասյանին խնդրեցի պարզաբանել հետևյալ հարցերը:

1. Ունե՞ք Ձեր նախընտրելի թեկնածուն սահմանադրական դատարանի թափուր տեղի համար:

Պատասխան. «Ոչ չունեմ ու ընդհանրապես չեմ միջամտում այդ ընտրությանը»։

2. Մամուլն ասում է, որ Ձեր թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է:

Պատասխան. «Մինչ այդ էլ նույն մամուլը ասում էր, որ Դավիթ Խաչատուրյանն իմ անձնական թշնամին է: Ե՛վ այս, և’ նախորդ ստերն ուղղակի տրամադրություն են բարձրացնում իրենց իրարամերժ ու անտրաբանական շղթայով»։

3. Դուք եք ըստ մամուլի կազմակերպել ընդհանուր ժողովը կառավարության դահլիճում անելը, որ ճնշեք դատավորներին և նրանք քվեարկեն Ձեր ուզած թեկնածուի օգտին: Այդպե՞ս է:

Պատասխան. «Մեր ունեցած դահլիճը փոքր է և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր:

Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»։

 

Լրահոս

Դիտել ավելին