Կարևոր իրադարձություններ

Գավառ-Երևան երթուղին իրականացնող «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ. Գոռ Աբրահամյան

23 Հունվար, 2024 16:27
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Գավառ-Երևան երթուղին իրականացնող «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ. Գոռ Աբրահամյան

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հունվարի 23-ին, ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթողով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։

Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։

 

Լրահոս

Դիտել ավելին