Կարևոր իրադարձություններ

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Անդրեասյան

09 Դեկտեմբեր, 2023 22:28
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 

«Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։

- Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, - ասում են մեզ։

Կիրանցը Տավուշի մարզում է։ Երրորդ տարին է՝ նոր չափորոշիչն են փորձարկում։ Այս տարի չորրորդ դասարանում քննություն չեն ունենալու, որովհետև երկրորդ դասարանից սկսած՝ միավորներ չեն նշանակել, բնութագրելու են երեխաներին։ Իններորդ դասարանում պատմության և գրականության քննությունների փոխարեն համադրված հետազոտական աշխատանք են ներկայացնելու, անգիրի փոխարեն, բնագիտական առարկաներն էլ կարող են ընտրել՝ թեստ, թե նախագծային աշխատանք։

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը։ Դժվար, բայց հաստատապես»։

 

Լրահոս

Դիտել ավելին