Կարևոր իրադարձություններ

Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Արման Մուսինյան

04 Նոյեմբեր, 2023 22:53
Հեղինակ՝ Արման Մուսինյան
Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Արման Մուսինյան

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ... Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:

 

Լրահոս

Դիտել ավելին