Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրև՝ Թբիլիսիում. քաղաքացիներին հորդորում են մնալ տներում

30 Օգոստոս, 2023 00:17
Հորդառատ անձրև՝ Թբիլիսիում. քաղաքացիներին հորդորում են մնալ տներում

Թբիլիսիի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Թբիլիսիում հորդառատ տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել. փողոցներն ու գետնանցումները հեղեղված են, կան տապալված ծառեր, վնասվել են էլեկտրական լարեր: 

Թբիլիսիի քաղաքապետարանի և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն ամբողջությամբ մոբիլիզացվել են, սկսվել է խնդիրների վերացման գործընթացը: Տեղում ներկա են Թբիլիսիի բոլոր շրջանային վարչությունների ներկայացուցիչները: Բնակչությանը կոչ ենք անում խուսափել փողոցներով տեղաշարժվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգել քաղաքապետարանի թեժ գծի համարով»։

 

Լրահոս

Դիտել ավելին