Կարևոր իրադարձություններ

Արցախի հայերը մոտ ապագայում կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել. Խուան Մենդես

26 Օգոստոս, 2023 11:55
Արցախի հայերը մոտ ապագայում կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել. Խուան Մենդես

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ նիստին խոսել է Ացախում հումանիտար իրավիճակի մասին։

«Արցախում ներկայումս տիրող իրավիճակում ես ցանկանում եմ նշել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշման չիրականացումը, որը պահանջում է վաղ նախազգուշացում և հնարավոր ցեղասպանության կանխարգելում:  Լաչինի միջանցքի կանխամտածված շրջափակումը, ընդդեմ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման, ազդարարում է այն մեծ հավանականության մասին, որ Արցախում բնակվող հայերը մոտ ապագայում կարող են լուրջ ֆիզիկական կամ հոգեկան վնասներ կրել:

Ինչպես ես եմ հասկանում, փաստերը հետևյալն են.

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, որով վերջ դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին՝ սահմանելով հատուկ համաձայնություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը… հինգ տարի ժամկետով կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։

2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը՝ Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»։

Որոշումը վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու փոխարեն՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը մարտ ամսից արգելափակել են Լաչինի միջանցքը, իսկ հունիսից փակել են Արցախում բնակվող հայերի՝ Հայաստանի հետ կապող ցանկացած ճանապարհ։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանին զգուշացնում  է. շրջափակման հետևանքով հայերի համար ստեղծված «առողջությանն ու կյանքին» սպառնացող «իրական և անմիջական ռիսկի» մասին»,- ասել է Մենդեսը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին