Կարևոր իրադարձություններ

Թրամփը երկար դադարից հետո գրառում է արել՝ հրապարակելով լուսանկար բանտից

25 Օգոստոս, 2023 16:44
Թրամփը երկար դադարից հետո գրառում է արել՝ հրապարակելով լուսանկար բանտից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2021 թվականի հունվարի 8-ից ի վեր առաջին գրառումն է արել թվիթերում։

2020 թվականի նախագահի ընտրություններին միջամտելու գործով նա ներկայացել է բանտ, մասնակցել քննչական գործողությանը, որը տևել է ընդամենը 20 րոպե։ Այնուհետև ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց։

ԱՄՆ նախկին նախագահը հրապարակել է երեկ Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտում արված իր լուսանկարը, որը լրատվամիջոցները պատմական են որակում, քանի որ նախկինում ԱՄՆ ոչ մի նախագահ բանտային լուսանկար չի հրապարակել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին