ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը գրել է․
«Այսօր գործընկերոջս՝ Հասմիկ Հակոբյանի հետ այցելել ենք Արարատի մարզի Բաղրամյան, Բերքանուշ, Դվին և Վերին Դվին բնակավայրերում բնակվող զոհված զինծառայողներ Մյասնիկ Մյասնիկյանի, Անուշավան Հովհաննիսյանի, Արթուր Դանիելյանի և Թորգոմ Սայադյանի ընտանիքներին։
Շնորհակալ ենք նրանց մեզ հյուրընկալելու և իրենց զավակների մասին հուշերն ու մտորումները մեզ հետ կիսելու համար»։