Մայիսի 30-ին Ֆրանսիայում մեկնարկել են հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
Ֆիլմի դերասանական կազմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանը։ Նա կմարմնավորի շանսոնյեի մորը։
Այս մասին հայտնել է դերասանուհու ամուսինը՝ դերասան Սերգեյ Թովմասյանը։
Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2024 թվականի գարնանը։