Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ին տեխնիկական սարքավորումներ վաճառող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում

08 Մայիս, 2023 11:24
ՌԴ-ին տեխնիկական սարքավորումներ վաճառող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսվում

Եվրամիությունը քննարկում է չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, որոնք, իբր, տեխնիկական սարքավորումներ են վաճառում Ռուսաստանին։

Ինչպես հայտնում է Financial Times-ը, հակառուսական պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթը, որը ԵՄ երկրների դեսպանները մտադիր են քննարկել մայիսի 10-ին, ներառում է 7 չինական ընկերություն, որոնք արտադրում են կիսահաղորդիչներ, միկրոչիպեր և այլ էլեկտրոնային արտադրանքներ։

Բացի չինական ընկերություններից, նախատեսվում է նույն հիմքով պատժամիջոցներ կիրառել Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սիրիայի ընկերությունների նկատմամբ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին