Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ՝ Նոր Խարբերդում տեղի ունեցած պայթյունից

29 Նոյեմբեր, 2022 23:00
Մանրամասներ՝ Նոր Խարբերդում տեղի ունեցած պայթյունից

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

 

Լրահոս

Դիտել ավելին