Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցիների մեծ մասը պատրաստվում է իր որդիներին ուղարկել Սիրիա՝ պատերազմելու

07 Հոկտեմբեր, 2015 22:11
Ռուսաստանցիների մեծ մասը պատրաստվում է իր որդիներին ուղարկել Սիրիա՝ պատերազմելու

Replyua.net-ի փոխանցմամբ՝ մերձմոսկովյան Օդինցովոյում Սիրիայի վերաբերյալ հարցում է անցկացվել տեղաբնակների շրջանում։ Լրագրողը մասնավորապես ռուսաստանցիներին հարցրել է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերում այն փաստին, որ Ռուսաստանի նախագահն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Մեծ մասը կողմ է արտահայտվել իրենց որդիներին Սիրիա պատերազմի ուղարկելուն։ Միևնույն ժամանակ հարցվածների մեծ մասը չի կարողացել քարտեզի վրա գտնել Սիրիայի տեղը։ Ավելի վաղ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է իր զինվորականների ներկայությունը Սիրիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին