Կարևոր իրադարձություններ

Հանդիպմանը քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

24 Հունիս, 2022 16:21
Հանդիպմանը  քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Մալագա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Մալագայի առևտրական պալատի նախագահ Սերխիո Կուբերոս Լառայի և Անդալուսիայի և Մալագայի գործարարների համադաշնության նախագահ Խավիեր Գոնսալես դե Լառայի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը, գործարար պատվիրակությունների փոխայցելությունների իրականացմանն ու գործարար համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին