Կարևոր իրադարձություններ

«Դիջիթեյն»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

25 Մայիս, 2022 08:49
«Դիջիթեյն»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մայիսի 25-ին, ժամը 00:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դիջիթեյն» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz S500» (վարորդ՝ Ե․ Դ․, ծնված 1963 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 3» (վարորդ՝ Ն․ Ա․) մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղևորներ Ռ․ Ս․-ին (ծնված 1969 թ.) և Գ․ Դ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին