Կարևոր իրադարձություններ

«Բանդալչալի» հանդամասում մեքենան սահել է ձորակը

18 Մայիս, 2022 13:26
«Բանդալչալի» հանդամասում մեքենան սահել է ձորակը

Մայիսի 18-ին, ժամը 10:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Բանդալչալի» կոչվող հանդամասում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.) դուրս են բերել երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին