«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Դիմադրության շարժման չորրորդ օրը, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ-ում, ցուցումներ ստացավ, թե լավ չի իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը:
Բառացիորեն օրեր անց Դավթյանը կառավարությանն է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակն ընդլայնել: Որոշել են հրատապ ռեժիմով ընդունել նախագիծը: