Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Հանդիպումը մեկնարկել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա շարունակվել է ընդլայնված ձևով։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հնարավորությունները՝ ընդգծելով Վրաստանի ու Իսրայելի միջև գոյություն ունեցող բարեկամության կարևորությունը։
Զրույցի ընթացքում նախագահներն ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և հայտարարել են համագործակցությունը նոր փուլ հասցնելու կոնկրետ պլան մշակելու մասին։
Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանն Իսրայելը դիտարկում է որպես կարևոր գործընկեր։ Մարգվելաշվիլին դատապարտել է նաև վերջին շրջանում Իսրայելում իրականացված ահաբեկչությունները։