Բունդեսթագը փախստականների համար խստացրել է կանոնները, որպեսզի կարողանա հաղթահարել հարկադիր տեղահանվածների մշտական կեցությունը: Reuters-ը հայտնել է, որ գերմանացի խորհրդարանականների նպատակն է կենտրոնանալ քաղաքացիական պատերազմով բռնկված երկրներից ներգաղթյալների օգնության վրա:
Այժմ Գերմանիայում ապաստան ստանալու հնարավորությունից զրկվել են Կոսովոյի, Ալբանիայի և Չեռնոգորիայի բնակիչները: Այդ երկրները ներառվել են անվտանգ երկրների ցուցակում, որոնց թվում են արդեն Սերբիան, Բոսնիան և Մակեդոնիան:
Ամենամեծ թվով ներգաղթյալներ Եվրոպա են ժամանում Սիրիայից, որտեղ 2011 թվականից քաղաքացիական պատերազմ է: Այն սկսվելուց ի վեր ավելի քան 507 հազար սիրիացի դիմել են եվրոպական երկրներում ապաստան ստանալու խնդրանքով: