Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահացել է միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

01 Հուլիս, 2021 21:43
Կորոնավիրուսից մահացել է միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Մոսկվայում մահացել է շախմատի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը: 56–ամյա Դոխոյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից:

«Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը տաղանդավոր շախմատային տեսաբան էր։ Երկար տարիներ նա աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան էր։ Պրոֆեսիոնալ սպորտից Կասպարովի հեռանալուց հետո նա մարզել է առաջատար ռուս շախմատիստուհիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւաներին։

2006–2011–ին Դոխոյանը գլխավորել է կանանց Ռուսաստանի հավաքականը, որը նրա ղեկավարությամբ 2010–ին առաջին անգամ նվաճեց Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնական տիտղոսը։

2011–2015–ին Յուրի Դոխոյանը գլխավորել է տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, որը 2012թ. Համաշխարհային օլիմպիադայում առաջին տեղը կիսեց Հայաստանի հավաքականի հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնաց երկրորդ տեղում»,– նշվում է հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին