Կարևոր իրադարձություններ

Amazon-ը դատի է տվել գումարի դիմաց կայքում կեղծ գրախոսություններ տեղադրող մարդկանց

18 Հոկտեմբեր, 2015 15:30
Amazon-ը դատի է տվել գումարի դիմաց կայքում կեղծ գրախոսություններ տեղադրող մարդկանց

Amazon-ը դատի է տվել ավելի քան 1000 մարդու՝ նրանց մեղադրելով ընկերության կայքում կեղծ գրախոսություններ տեղադրելու մեջ: Ընկերությունը պնդում է, որ «կեղծ, մոլորության մեջ գցող և ոչ հավաստի» գրախոսությունները հարվածում են Amazon-ի հեղինակությանը՝ հայտնում է BBC-ն:

Ապրիլին ընկերությունը դատի է տվել կեղծ գրախոսությունների վաճառքով զբաղվող կազմակերպությանը:

«Թեպետ այդ մարդիկ այնքան էլ շատ չեն, բայց այդ գրախոսությունները կարող են զգալի հարված հասցնել օգտատերերի վստահությանը, ինչն էլ իր հերթին վնասում է Amazon բրենդին»,- ասվում է ընկերության հայցում:

 

Լրահոս

Դիտել ավելին