Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. 34-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին, ապա՝ ծառերին և հայտնվել մայթին. կա վիրավոր

15 Մայիս, 2021 10:14
Ավտովթար Երևանում. 34-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին, ապա՝ ծառերին և հայտնվել մայթին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Մելիքսեթյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Կիևյան 7 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցեել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին