Կարևոր իրադարձություններ

ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել. «Հրապարակ»

07 Ապրիլ, 2020 08:15
ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում:

Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել:

Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, որոնք տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն եւ չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաեւ 60+ աշխատակիցներին եւ քրոնիկ հիվանդություն ունեցողներին։ ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար:

«Բոլորը շնչում են ինքնուրույն, չկա մարդ, որ արհեստական շնչառությամբ լինի կամ անգիտակից, կամ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց խոսնակը: Բուժսպասարկումն իրականացվում է հիվանդանոցի ուժերով։ «Մեր նախաձեռնությամբ միայն Նորքից մեկ ինֆեկցիոնիստ ենք հրավիրել, ով եկել, խորհրդատվություն է տվել այսօր օրվա առաջին կեսին ու գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին