Կարևոր իրադարձություններ

Մոտ 100 զինյալներ ամեն օր անցնում են Թուրքիայի սահմանը փախստականների անվան տակ

16 Հոկտեմբեր, 2015 23:27
Մոտ 100 զինյալներ ամեն օր անցնում են Թուրքիայի սահմանը փախստականների անվան տակ

Ամեն օր հարյուրավոր զինված զինյալներ են անցնում Սիրիա-Թուրքիա Սահմանը փախստականների անվան տակ: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով РИА «Новости»-ին և ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման ղեկավար Անդրել Կարտապոլովին:

Ըստ նրա, հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր գիշեր Ռեյխանլի շրջանի մոտ Սիրիայի Թուրքիա է անցնում մոտ 100 ծայրահեղական «Ջեբհատ ալ-Նուսրա»-յից, իսկ Ջարաբուլուս շրջանից Թուրքիա են անցնում «Իսլամական պետության» զինյալները:

Նա նշել է նաև, որ կան ստուգված տվյալներ, ըստ որոնց զինյալները դուրս են գալիս Սիրիայից փախստականների համար նախատեսված ուղիներով:

 

Լրահոս

Դիտել ավելին