Կարևոր իրադարձություններ

Բունդեսթագը Մերկելին հորդորել է բուժզննում անցնել

14 Հուլիս, 2019 20:36
Բունդեսթագը Մերկելին հորդորել է բուժզննում անցնել

Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելինա Մերկելին կոչ է արել բժշկական հետազոտություն անցնել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Պյոտր Բիստոնը, հաղորդում է «Комсомольская правда»-ն:

«Մերկելին անհրաժեշտ է բուժզննում անցնել, թեկուզ և հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե հիվանդությունը սրվի»,- ասել է նա:

Ըստ պատգամավորի, Բունդեսթագում ցնցումների տարբեր պատճառներ են քննարկում՝ ալկոհոլի չարաշահումից մինչև Փարքինսոնի հիվանդություն:

 

Լրահոս

Դիտել ավելին