Կարևոր իրադարձություններ

Այսօր ուսուցիչներն առաջին անգամ ընտրություններից հետո գլուխները բարձր ու դուխով կմտնեն դասարան․ԿԳ նախարար

24 Սեպտեմբեր, 2018 11:56
Այսօր ուսուցիչներն առաջին անգամ ընտրություններից հետո գլուխները բարձր ու դուխով կմտնեն դասարան․ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ընտրական գործընթացին մանկավարժների մասնակցության մասին։ Նա հիշելով, ինչպես ինքն է ասում,  նախկին ռեժիմի ժամանակ ընտրություններին մանկավարժների ստիպողաբար մասնակցության, նրանց ընտրական հանձնաժողովների մեջ ներգրավման մասին, ընդգծել է, որ տարիներ շարունակ ուսուցիչները ստիպված են եղել կեղծիքի մասնակից դառնալ, ուստի այսպիս մանկավարժը չի կարող լիարժեք քաղաքացի կրթել, կեղծիքին մասնակից մանկավարժը, ինչպես համոզված է Արայիկ Հարությունյանը, դասարան էր մտնում գլուխը կախ ու կուչ եկած։ Իսկ ահա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ , ընտրական հանձնաժողովներին անդամ լինելու լիցենզիա ունեցող շատ ուսուցիչներ, հետևելով ԿԳ նախարարի դպրոցները ապաքաղաքականացնելու կոչին, զանգվածաբար հրաժարվում էին հանձնաժողովի անդամ լինելուց։Իսկ այն ուսուցիչները, ովքեր, որ երեկ եղել են հանձնաժողովի անդամ,ըստ Հարությունյանի պաշտպանել են իրենց աշակերտների ծնողների քվեն, պաշտպանել են իրենց աշակերտների ապագան։«Եվ այսօր ուսուցիչներն առաջին անգամ ընտրություններից հետո գլուխները բարձր, արժանապատվորեն ու դուխով կմտնեն դասարան»։ Համոզված է Արայիկ Հարությունյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին