Կարևոր իրադարձություններ

Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

24 Սեպտեմբեր, 2018 11:50
Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» -ին, որ սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը բնական գազի մատակարարումը Հայաստան կդադարեցվի՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման աշխատանքների պատճառով: Հայաստաին գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից:

Հայաստանում սպառողների գազամատակարարումը, սակայն, չի դադարեցվի: Այն կիրականացվի պահեստավորված ներքին պաշարների հաշվին:

 

Լրահոս

Դիտել ավելին