Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով . Փաշինյան

24 Սեպտեմբեր, 2018 11:17
Այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով . Փաշինյան

Նյու Յորքի Յեյլ ակումբում Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտնել է այն կարծիքը, որ Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան մարդիկ, որոնք արտոնյալ են օրենքի նկատմամբ եւ չկան մարդիկ, որոնք իրենց նսեմացած պետք է համարեն օրենքի առջեւ:

Փաշինյանի համոզմամբ՝ իհարկե, կան բազմաթիվ պրոբլեմներ եւ դրանք կառավարության առաջնահերությունն են.

«Այդ պրոբլեմները ինչպես արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, այնպես էլ տնտեսական, այնպես էլ իրավական նշանակություն ունեն»,-ասել է վարչապետը:

Նա անդրադարձել է նաեւ «Մարտի 1»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռներին՝ նշելով. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, եւ ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետեւյալն է, որ մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում:

Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաեւ ՄԻԵԴ դատավճռով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին