Կարևոր իրադարձություններ

Նոր մրցո՞ւյթ. Առողջապահության նախարարի «մարդը» «կտրվել է քննությունից». «Ժողովուրդ»

20 Սեպտեմբեր, 2018 09:30
Նոր մրցո՞ւյթ. Առողջապահության նախարարի «մարդը» «կտրվել է քննությունից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա՝ սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել:

Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները և «կտրվել է քննությունից»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհամաձայնել և նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»:

Ի դեպ,, Սամվել Դանիելյանը երկրից հեռացել էր, բայց իշխանափոխությունից հետո վերադարձել և առաջին օրվանից լծվել էր արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար պայքարին: Ավելին, Դանիելյանը նախկինում մտերիմ է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, հիմա էլ մտերիմ է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին