Կարևոր իրադարձություններ

Թիկնազորի անդամներ են հանդիսանում պահնորդական ընկերությունների ներկայացուցիչները, այն էլ՝ օրինական․ «Ժողովուրդ»

20 Սեպտեմբեր, 2018 08:40
Թիկնազորի անդամներ են հանդիսանում պահնորդական ընկերությունների ներկայացուցիչները, այն էլ՝ օրինական․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Նիկոլ Փաշինյանի՝ ռեյդեր սկսելու կոչից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիկնազորի անդամներ են հանդիսանում պահնորդական ընկերությունների ներկայացուցիչները, այն էլ՝ օրինական: Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով: Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Նաև սահմանված է, թե քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել պատվիրատուն»:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին