Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը ոստիկանությանն է ներկայացրել հայհոյանքի կոնկրետ փաստեր

19 Սեպտեմբեր, 2018 19:50
Նաիրա Զոհրաբյանը ոստիկանությանն է ներկայացրել հայհոյանքի կոնկրետ փաստեր

Ես մտադրություն չունեի դիմել ոստիկանություն, որովհետեւ կարծում եմ, որ իրենք բոլոր հնարավորությունները ունեին տեսնելու, թե սոցիալական ցանցերում ինչ է կատարվում իմ  հանդեպ, իրենք զանգահարել են ինձ, խնդրել են փաստեր, ես ներկայացրել եմ ընդամենը շատ աննշան փաստեր։ Այս մասին այսօրասաց Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Իր և «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի հանդեպ սեւ քարոզչության փաստերի թվում Զոհրաբյանը Ոստիկանությանն է տրամադրել, իր խոսքով, պետական կառույցներում՝ Սփյուռքի եւ Կրթության նախարարություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի ավագանու անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ֆեյսբուքյան գրառումներից։

Զոհրաբյանը Ոստիկանություն է ուղարկել նաև իր հասցեին սպառնալիք. «Ինչպես նրանցից մեկն էր գրել՝ մեր թեկնածուին կամ վարչապետին բան ասացիր՝ փրթիկ–փրթիկ կանեմ»։

Նա նշեց, որ ֆեյքերը համակարգում է ոմն Աշոտ Սարգսյան. «Ամբողջ փաստերը կան, բոլորը հատ–հատ պատասխան են տալու»։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բոլոր փաստերը տրամադրելու է նաև միջազգային ատյաններին:

«Սա մեկ բանի մասին է խոսում, որ իրենք վախեցած են, որ իրենք խուճապի մեջ են։ Եթե վախեցած չլինեին, ապա մրցակցի հանդեպ նման անբարո գործելաոճ չէին որդեգրի»- եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին