Ստեֆան Էդբերգի անվան մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է մեկ թենիսիստի սպորտային ոգու և մարզական վարքագծի համար:
Այս անգամ մրցանակի համար նոմինացվել են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Դավիդ Ֆերերը, Կեյ Նիսիկորին, Մարին Չիլիչը, Կևին Անդերսոնը, Դավիդ Գոֆենը և Թիմ Սմիչեկը:
Հարկ է ընդգծել, որ Ֆեդերերը կարիերայի ընթացքում նոմինացվել է 13-րդ անգամ. նախորդ 12 դեպքերից 11-ում մրցանակն իրեն է շնորհվել: Ֆեդերերը նոմինացվել, բայց մրցանակը չի ստացել միայն 2010 թվականին. այն շնորհվել է Նադալին: