Կարևոր իրադարձություններ

Մայք Փենսը ժամանել է Վրաստան

31 Հուլիս, 2017 23:07
Մայք Փենսը ժամանել է Վրաստան

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օդանավն արդեն վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Բարձրաստիճան հյուրին դիմավորում է Թբիլիսիի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այնտեղ է նաև ԱՄՆ դեսպան Յան Քելին, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Թբիլիսիում Մայքլ Փենսը՝ իր տիկնոջ ու պաշտոնական պատվիրակության հետ Թբիլիսի է ժամանել Տալլինից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի նախագահների հետ։

ԱՄՆ փոխնախագահին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետը կընդունի հյուրին ու նրա պատվիրակությանը պաշտոնական ընթրիքի շուրջ։

 

Լրահոս

Դիտել ավելին