Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Սամվել Բաբայանի դատավարության օրը

22 Հուլիս, 2017 13:20
Հայտնի է Սամվել Բաբայանի դատավարության օրը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նույն գործով մյուս ամբաստանյալների դատավարությունը կմեկնարկի հուլիսի 31-ին, ժամը 15:00-ի:

Նիստն անցկացվելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում:

Մեղադրական եզրակացության համաձայն, Սամվել Բաբայանինմեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

 

Լրահոս

Դիտել ավելին