Կարևոր իրադարձություններ

Արաբո Իսպիրյանի և ՀՀԿ-ական պատգամավորի դստեր հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 10-ին. «Հրապարակ»

12 Հուլիս, 2017 08:03
Արաբո Իսպիրյանի և ՀՀԿ-ական պատգամավորի դստեր հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 10-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։ Արաբոն իր ապագա տիկնոջը «բացահայտեց» վերջին համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով։ Նա Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։ Իսպիրյանները ցանկանում են, որ տոնախմբության վայրը լինի բացօթյա, նախնական տեղեկություններով՝ Վահագնի թաղամասում, սակայն հնարավոր է վայրը փոխվի»։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին