Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում. 21 տարի այս աթոռը զբաղեցրած Գագիկ Հարությունյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին. «Հրապարակ»

11 Հուլիս, 2017 08:03
Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում. 21 տարի այս աթոռը զբաղեցրած Գագիկ Հարությունյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։ Խոսք է գնում նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին եւ նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլեւ մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա: Կոստանյանի աշխատանքային կենսագրությունն սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»։
 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին