Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել. «Ժամանակ»

02 Հունիս, 2017 09:13
Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել. «Ժամանակ»

«Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ցանկացել է հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ նոր կառավարության անդամների նշանակման ամբողջ ժամանակահատվածում ինտրիգներ են խմորվել, ինչի պատճառով էլ գործադիրի մի շարք նախարարներ բավականին ուշ նշանակվեցին: Բաղրամյան 26-ից ամեն կերպ փորձել են համոզել վարչապետին հետ կանգնել պաշտոնից հրաժարվելու որոշումից։

«Ժամանակ»-ի անանուն աղբյուրը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել: ՀՀԿ-ականներն անգամ սկսել են կատակել՝ թե եթե վարչապետը հանկարծ որոշի հրաժարական տալ, հո շաբաթը մի վարչապետի չենք կարող գովեստի խոսքեր ասել: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ վարչապետի հետ այսպիսի խնդիր եղել է մեկ անգամ հունվարին եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին