Կարևոր իրադարձություններ

ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված անձինք տագնապի մեջ են. «Հրապարակ»

02 Հունիս, 2017 07:50
ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված անձինք տագնապի մեջ են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված, որեւէ կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են։ Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ։ Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում՝ սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու եւ ռեժիմին եւս իր հավատարմությունը ցույց տալու համար։
 
Ի դեպ, այս անձը բավականին պատկառելի գումար է տրամադրել նախընտրական քարոզչությանը՝ մոտ 7 միլիոն դոլարի տեսքով, որից մոտ 2 մլն․-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա»։
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին