Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում. աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով. «Հրապարակ»

26 Մայիս, 2017 08:22
ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում. աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում լայնամասշտաբ կրճատումներ են սպասվում։ Պարզվում է՝ ավելի քան 800 հոգանոց աշխատակազմի մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես ԱԺ չի հաճախում, պարզապես գրանցված են որպես աշխատակիցներ եւ աշխատավարձ են ստանում պետբյուջեից։
 
Պարզվել է նաեւ, որ անգամ հնարավոր չէ այդքան մարդու տեղավորել խորհրդարանի շենքում։ Բանն այն է, որ դեռեւս Հովիկ Աբրահամյանի ժամանակներից ԱԺ աշխատակազմի հաստիքացուցակն ուռճացվել է անպետք, չգործող փորձագետներով, վարչություններով, օգնական-խորհրդականներով, հետո դրանց գումարվել են Գալուստ Գրիգորիչի նշանակումները, նա էլ է համալրել աշխատակազմը։
 
Այժմ խոսք է գնում այն մասին, որ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին