Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան. ՀՀԿ-ում առաջին 5-ը մանդատ չեն վերցնի. «Ժամանակ»

12 Ապրիլ, 2017 08:48
Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան. ՀՀԿ-ում առաջին 5-ը մանդատ չեն վերցնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ 93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլեւս չի լինելու Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում։ Հայաստանի համար խիստ կարեւոր այդ երկրում դեսպան կնշանակվի ՀՀԿ ցուցակի 4-րդ համարը՝ Արա Բաբլոյանը, ում անունը շրջանառվում էր առողջապահության նոր նախարարի պաշտոնի համար։

Որոշում է կայացվել, որ մասնագիտությամբ վիրաբույժ-ուրոլոգ 70-ամյա Բաբլոյանը պետք է զբաղվի դիվանագիտական աշխատանքով:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի առաջին 5 համարները պատգամավորական մանդատ չեն վերցնելու: Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը մնալու են գործադիրում: Տարոն Մարգարյանն էլ ցանկանում է ընտրվել քաղաքապետի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին