«Շաբաթի քաղաքական TOP 10» հաղորդաշարի թողարկումներից մեկն իր դիտելիությամբ գերազանցել է հայկական արտադրության բոլոր քաղաքական տեսանյութերին: Այս պահի դրությամբ տեսանյութի միայն ֆեյսբուքյան ներբեռնումը դիտել է ավելի քան 511.000 մարդ, հավանել է 9.000 մարդ և իր էջում կիսվել՝ 5.300-ը: Այսպիսով, «Գեներալ Սարոյանի ցնցող հումորներից մինչև «X Factor» հեռուստանախագծի խայտառակ ձեռառնոցի. Զավեշտների TOP 10» վերտառությամբ այս տեսանյութը դարձել է Հայաստանի քաղաքական և լրատվական հեռուստաարտադրանքի ամենադիտված թողարկումը.
Այս շարքի հաջորդ ամենադիտված տեսանյութն այս պահին ունի 228.000 դիտում և վերնագրված է հետևյալ կերպ. «Կարեն Կարապետյանի ֆանկլուբը, Հովիկ Աբրահամյանի կրկնակի անկումն ու Վովա Գասպարյանի մրցակիցների անհետացումը. Ամենահզորների TOP 10»:
Այս հեռուստանախագծի շրջանականերում ամենադիտվածների երրորդ հորիզոնականում է «Փոքրիկ չաթլախը պառլամենտական ամբիոնից և չորս իշխանավորների կրքոտ հայացքներն Արփինե Հովհաննիսյանին. Ամենաքննարկվածների TOP 10» տեսանյութը, որն այս պահին ունի 202.000 դիտում: