Կարևոր իրադարձություններ

Մհեր Սեդրակյանը շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2017 10:44
Մհեր Սեդրակյանը շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին. «Ժողովուրդ»

«ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հրաժեշտ տվեց քաղաքականությանը՝ լրագրողներին հայտնելով թե «գնում եմ, դուք ինձանից պրծաք, ես ձեզանից», տպավորություն կար, թե նա ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից։ Այս հայտարարությունից հետո համայնքում ինչ-որ մարդիկ, թաղային հեղինակություններ փորձում էին իրենց ունեցած ռեսուրսներով ծառայել ՀՀԿ–ին՝ այդպիսով լրացնելով «բաց մնացած տեղը»։ Սակայն իրականում Մհեր Սեդրակյանն իր ունեցած ռեսուրսներն ու ազդեցությունը շարունակեց օգտագործել քաղաքական նպատակներով։ Նա իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին։ Նշենք, որ Արման Մադաթյանը ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է, Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, միջազգային իրավունքի մասնագետ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արման Մադաթյանն իր շուրջ է հավաքել համայնքի ակտիվին և ինքնամոռաց զբաղվում է ՀՀԿ-ի քարոզչությամբ։ Ու երբեմն այնպիսի կոշտ քայլերի է դիմում, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին